կարևոր
1552 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 16:30

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 16 վթար. 26 մարդ ստացել է վնասվածքներ

Մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 16 վթար. 26 մարդ ստացել է վնասվածքներ

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 7-ից 8-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 146 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 12 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 16 պատահար. 26 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: