կարևոր
2395 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-08 15:05

Երկրաշարժ՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք

Երկրաշարժ՝ Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք

Հուլիսի 8-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:03-ին, (Գրինվիչի ժամանակով` ժամը 10:03-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով` Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքում, Պաղաղբյուր, Աքորի և Շիրակի մարզի Բավրա գյուղերում՝ 3 բալ ուժգնությամբ: