կարևոր
910 դիտում, 3 ամիս առաջ - 2021-07-08 13:23

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է նոր շտամների վտանգի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել Է նոր շտամների վտանգի մասին

Համաշխարհային հանրությունը պետք է կանգնեցնի կորոնավիրուսի սրընթաց տարածումը, որն սպառնում է վիրուսի ավելի մահաբեր շտամների հայտնվելով: Հուլիսի 7-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:

«Այսօր աշխարհում սահմանվել է եւս մեկ տխուր ռեկորդ COVID-19 համավարակի շրջանակներում: Այդ վիրուսի պատճառով արդեն մահացել է չորս միլիոն մարդ»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

«Եթե վիրուսին թույլ տրվի տարածվել անտառային հրդեհի նման, վտանգի մեջ կհայտնվեն միլիոնավոր մարդիկ: Որքան շատ է այն տարածվում, այնքան շատ են հայտնվում շտամներ՝ էլ ավելի վարակիչ, էլ ավեի մահաբեր եւ ավելի սակավ արդյունավետ դարձնելով գոյություն ունեցող պատվաստանյութերը»,- նշել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը: 

Գուտերիշը նաեւ կոչ է արել ստեղծելու արտակարգ նպատակային խումբ պատվաստման գլոբալ պլանի իրականացման համար: Գլխավոր քարտուղարի առաջարկության համաձայն՝ այդ խմբի մեջ պետք Է մտնեն այն բոլոր երկրները, որոնք ունեն հնարավորություններ պատվաստանյութերի արտադրության համար, ինչպես նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, Պատվաստանյութերի գլոբալ դաշինքը եւ միջազգայն ֆինանսական հիմնարկություններ, որոնք կարող են աշխատել համապատասխան դեղագործական ընկերությունների եւ արտադրողների հետ: Այդ միավորման նպատակը պետք է դառնա պատվաստանյութի ատադրության ծավալների կրկնապատկումը, ինչպես նաեւ դրա արդարացի բաշխումը աշխարհի բոլոր երկրների միջեւ: