կարևոր
1258 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-08 12:33

Պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ օտարերկրացիները՝ միայն շարժական կետերում

Պոլիկլինիկաներում կպատվաստվեն միայն ՀՀ քաղաքացիները, իսկ օտարերկրացիները՝ միայն շարժական կետերում

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները պահանջված են նաեւ այլ երկրների քաղաքացիների կողմից, որի արդյունքում մանավանդ կենտրոնի պոլիկլինիկաներում եւ պատվաստման կենտրոններում կուտակումներ են առաջանում, որի պատճառով 10 րոպեի ժամկետը չենք կարողանում ապահովել: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Մանավանդ մեր տարեց քաղաքացիների մասով չենք հասցնում: Գոնե արտոնյալ կարգով նրանց ընդունենք, որպեսզի չսպասեն»,-ասաց նա:

Ի պատասխան առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց. «Մենք հետեւում ենք սկզբունքին, որ պաշտպանված ենք մենք, եթե պաշտպանված են բոլորը: Ինչքան շատ անձինք անկախ քաղաքացիությունից պատվաստված լինեն, այնքան մեր քաղաքացիները պաշտպանված են: Այո, արտասահմանցի  շատ քաղաքացիներ գալիս են Հայաստան պատվաստվելու նպատակով: Մենք երեկ որոշում ենք կայացրել, որ պոլիկլինիկաները այուհետ կսպասարկեն միայն ՀՀ քաղաքացիներին, իսկ արտասահմանից ժամանածները կարող են պատվաստվել շարժական կետերում, որոնք բացօթյա տարածքներում են»: