Հուլիսի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 20:30-ից 21:00-ն ընկած ժամանակահատվածում Նոր Նորք վարչական տարածքում՝ Մինսկի փողոցում, բախվել են Mercedes G մակնիշի և թիվ 22 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի ավտոբուսը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: