կարևոր
763 դիտում, 4 շաբաթ առաջ - 2021-07-07 21:56

Երկրորդ զորամիավորումում կայացել է զինծառայողների զորացրման արարողություն

Երկրորդ զորամիավորումում կայացել է զինծառայողների զորացրման  արարողություն

Երկրորդ զորամիավորման զորամասերից մեկում հուլիսի 7-ին տեղի է ունեցել պարտադիր ժամկետային ծառայությունն ավարտած զինծառայողների զորացրման հանդիսավոր արարողություն։ Այս մասին հանտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Իր խոսքում զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Ա. Հարությունյանը շնորհակալություն է հայտնել նրանց` հայրենիքին մատուցած ծառայության համար և պատվոգրեր հանձնել ծառայության ընթացքում բարձր կարգապահություն ցուցաբերած և հրամկազմի կողմից գերազանց գնահատականի արժանացած զինծառայողներին։

Հանդիսավոր արարողությունը համերգով եզրափակել է մարզային մշակութային կենտրոնի երգի-պարի համույթը։