Փրկարարներն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում փլուզված բազմաբնակարան շենքի փլատակների տակից գտել են ևս 10 դի, այդպիսով զոհերի թիվը հասել է 46-ի: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Դեռևս անհայտ է մնում 99 մարդու ճակատագիր:
Հիշեցնենք, որ Մայամի մերձակայքում 12 հարկանի բնակելի շենք էր մասնակի փլուզվել։ Շենքում 136 բնակարան է եղել, որից 55-ը փլուզվել է: