կարևոր
1093 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-07 19:59

Աջափնյակի փոխթաղապետ կնշանակվի Հովիկ Աղազարյանի որդին

Աջափնյակի փոխթաղապետ կնշանակվի Հովիկ Աղազարյանի որդին

Առաջիկա օրերին կլինի հրամանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին՝ Հովսեփ Աղազարյանը՝ անդրադառնալով իր՝ Աջափնյակի փոխթաղապետ նշանակվելուն և պնդում, թե խնամի-ծանոթ-բարեկամների հետ կապված  բացառիկ զսպվածություն է ցուցաբերել։

«Ես 2017 թվականից դեռևս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ եմ, քաղաքական թիմը ներկայացրել է թեկնածությունս, թաղապետը առաջարկել է, ես էլ համաձայնել եմ»,-ասել է  նա և նշել, թե հոր կարգավիճակը, դիրքը ոչ մի աղերս չունի իր նշանակման հետ: 

Հարցին՝ բացառապես ձեր կուսակցականությա՞մբ է պայմանավորված այս պաշտոնի առաջարկը, նա պատասխանել է՝ «Հեղափոխությունից հետո ես խնամի-ծանոթ-բարեկամների հետ կապված  բացառիկ զսպվածություն եմ ցուցաբերել և հիմա էլ շարունակում եմ իմ զսպվածությունը պահել, որ հնարավորինս նպաստեմ նրան, որ հասարակության մեջ բոլորիս հայտնի բացերը, թերությունները, որոնք կան, ես առաջինը իմ օրինակով նպաստեմ այդ բացերի լրացմանը»,-ասաց նա։

Նա նշեց, որ նախկինում էլ որոշակի աշխատանքների հետ կապված առաջարկներ եղել են և եթե գտել է, որ պատրաստ չէ այդ տեղի համար, հրաժարվել է։