Երկու տարվա դադարից հետո Ֆրանսիայում բացվել է Կաննի միջազգային կինոփառատոնը:
Հյուրերն ու մասնակիցները բարձրացել են փառատոնային պալատի աստիճանահարթակով՝ ուղևորվելով դեպի «Լյումեր» մրցութային դահլիճ, որպեսզի ներկա գտնվեն վարագույրի բարձացման արարողությանը:
«Կաննի 74-րդ փառատոնն սկսում է աշխատանքը»,- հայտարարել է կինոդիտման նախագահ Պյեռ Լեսկյուրը:
Վերջինս ընդգծել է Լազուր ափին նման խոշորագույն մշակութային իրադարձության անցկացման կարևորությունը, որը խափանվել էր կորոնավիրուսի համավարակի ստեղծած արտակարգ սանիտարական իրավիճակով պայմանավորված:
Կարմիր գորգով անցել են դերասանուհիներ Մարիոն Կոտիյարը, Ջոդի Ֆոսթերը և այլ հայտնի անձինք:
Փառատոնը բացվել է ֆրանսիացի ռեժիսոր Լեոս Կարաքսի «Անետ» (Annette) ֆիլմով: