Արցախի Հանրապետության իշխանությունը Քննչական կոմիտեի փոխնախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին պարգևատրել է Արիության մեդալով:
ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանի խոսքով՝ Քյարամյանը պարգևը ստացել է մարտական գործողությունների ընթացքում ունեցած ավանդի համար։ Արիության մեդալը շնորհվում է կոնկրետ ծառայությունների համար։
Հիշեցնենք, որ Արգիշտի Քյարամյանը ՀՀ ԱԱԾ տնօրենն է եղել պատերազմի օրերին եւ պաշտոնանկ եղել 2020 թվականի հոկտեմբերի 8-ին։ Սակայն ողջ պատերազմի ընթացքում գտնվել է Արցախում։