Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաք Էրբիլում անօդաչուներով հարձակման է ենթարկվել տեղի օդանավակայանը եւ այնտեղ տեղակայված ամերիկյան ռազմակայանը:
Քրդական աղբյուրների փոխանցմամբ՝ Էրբիլում ամերիկյան հյուպատոսարանում տագնապի ազդանշան է միացվել:
Պենտագոնը հաստատել է հարձակումը և նշել, որ նախնական տվյալներով մարդկային եւ նյութական վնասներ չեն հասցվել:
Այս միջադեպից մեկ օր առաջ էլ Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը հայտնել էր, որ հարձակման է ենթարկվել ԱյնալԱսադ ռազմակայանը, որտեղ տեղակայված է ամերիկյան զորքը:
Նշենք, որ Միացյալ Նահանգները մինչեւ 3 միլիոն դոլար պարգեւավճար է խոստացել Իրաքում ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա ծրագրված կամ անցյալում տեղի ունեցած հարձակումների մասին տեղեկատվության համար: