կարևոր
1708 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-07 10:30

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում

Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ հատվածում՝ «Արծվի թևեր»–ի մոտ, բախվել են Հայկ Աբրահամյանի վարած Nissan մակնիշի, Արտյոմ Խաչատրյանի վարած Opel Astra  մակնիշի, Տիգրան Վարդանյանի վարած Mercedes մակնիշի և Գուրգեն Արզումանյանի վարած Ford մակնիշի ավտոմեքենաները։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: