կարևոր
1855 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-06 17:59

Հասան Ռոհանին ներողություն է խնդրել ժողովրդից

Հասան Ռոհանին ներողություն է խնդրել ժողովրդից

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ներողություն է խնդրել համերկրացիներից` երկրի մի շարք բնակավայրերում էլեկտրամատակարարման ընդհատումների համար:

Նա խոստովանել է, որ վերջին 2-3 շաբաթվա ընթացքում հնարավոր չէր ապահովել երկրի բնակչությանն էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում:

«Ընդհատումներն առաջացել են տեխնիկական խնդիրների պատճառով: Ես չեմ ցանկանում խորանալ խնդրի մանրամասների մեջ, բայց ուզում եմ նշել, որ էլեկտրաէներգիայի մատակարարման ընդհատումների մասին որոշումը հարկադիր միջոց էր` ուղղված իրանական էներգահամակարգի պաշտպանությանը», - ասել է նախագահը:

Էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները բողոքի ալիքի պատճառ են դարձել Իրանի Իսլամական Հանրապետությունում: 

Խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Ղալիբաֆն այս շաբաթ քննադատել է կառավարության վարած քաղաքականություն․

«Էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում գոնե պետք է պահպանել անջատումների տրված ժամանակացույցը, որպեսզի մարդիկ կարողանան ծրագրել իրենց գործերը»,-նշել է խոսնակը։