Հետաքննությունը դիտարկում է Կամչատկայում Ան-26 մարդատար ինքնաթիռի աղետի երեք վարկած, որոնց թվում եղանակային պայմանները եւ անձնակազմի սխալը: Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունում:
«Ներկայումս հետաքննությունը դիտարկում է պատահարի հետեւյալ վարկածները. անբարենպաստ եղանակային պայմաններ, օդանավի տեխնիկական անսարքություններ կամ օդանավավարման սխալ»,- ասված Է հաղորդագրության մեջ:
Քննչական կոմիտեի տվյալներով՝ ինքնաթիռում եղել են անձնակազմի 6 անդամ եւ 22 ուղեւոր: «Նախնական տեղեկատվությամբ՝ օդանավի բեկորները հայտնաբերվել են Պալանա օդանավակայանից հյուսիս»,- հայտնել են գերատեսչությունում:
Նախնական տեղեկատվությամբ կործանման պատճառ Է դարձել անձնակազմի սխալը վատ տեսանելիության պայմաններում: Ինքնաթիռը բախվել Է ժայռին, դրա բեկորներն ընկել են Օխոտի ծովը: