Եվրոպայի 2020 թվականի առաջնությունը մոտ է ավարտին: Այսօր՝ հուլիսի 6-ին, առաջնության շրջանակում մեկ հանդիպում կկայանա:
Կիսաեզրափակիչ առաջին խաղում միմյանց հետ կմրցեն Իտալիայի և Իսպանիայի հավաքականները: Հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 23:00-ին:
Այսօրվա հաղթողը Եվրո-2020-ի եզրափակչում կմրցի Անգլիա-Դանիա զույգի հաղթողի հետ: Հանդիպումը տեղի կունենա վաղը՝ հուլիսի 7-ին դարձյալ «Ուեմբլիում»: Խաղի մեկնարկը 23:00-ին է:
Եվրո-2020-ի եզրափակիչը կկայանա հուլիսի 11-ին «Ուեմբլիում»: