կարևոր
1936 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-06 15:33

Օգոստոսից գերմանական բյուջետային ավիաընկերությունը մեկնարկում է Քյոլն-Երևան-Քյոլն չվերթները

Օգոստոսից գերմանական բյուջետային ավիաընկերությունը մեկնարկում է Քյոլն-Երևան-Քյոլն չվերթները

Eurowings ավիաընկերությունը Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր կիրականացնի: Այս մասին հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից: 

«Գերմանական բյուջետային Eurowings ավիաընկերությունը սույն թվականի օգոստոսի 6-ից կմեկնարկի Քյոլն- Երևան- Քյոլն երթուղով չվերթեր:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք դիմել ավիաընկերությանը (https://www.eurowings.com/en.html)»: