կարևոր
2647 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-06 15:24

Մեծ կորուստ կրեց ոչ միայն հայ մշակույթը, այլև՝ համաշխարհային երաժշտարվեստը․ Վազգեն Մանուկյան

Մեծ կորուստ կրեց ոչ միայն հայ մշակույթը, այլև՝ համաշխարհային երաժշտարվեստը․ Վազգեն Մանուկյան

Հայ ժողովուրդը կորցրեց իր բացառիկ զավակներից մեկին՝ անվանի դուդուկահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանին, մարդ, որին հաջողվեց հայկական մշակույթն աշխարհին շաղկապել դուդուկի ելևէջներով: 

Հայկական ծիրանափողի հաղթարշավն աշխարհում սկսվեց Ջիվան Գասպարյանի հանճարեղ նվագի ու մեծ նվիրումի շնորհիվ, և դուդուկն իսկապես դարձավ ազգային բրենդ ու Հայաստանի այցեքարտերից մեկն աշխարհում՝ միլիոնավոր մարդկանց անտեսանելի թելերով կապելով հային ու Հայաստանին:

Մեծ կորուստ կրեց ոչ միայն հայ մշակույթը, այլև համաշխարհային երաժշտարվեստը:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ջիվան Գասպարյանի ընտանիքին, հարազատներին և ողջ հայ ժողովրդին:   

Վազգեն Մանուկյան