կարևոր
1822 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-06 14:04

Վերսկսվել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը

Վերսկսվել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը

Վերաքննիչ դատարանում այսօր վերսկսվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը:

Այն ընդմիջվել էր ուրբաթ օրը մեղադրանքը պաշտպանող դատախազի պահանջով։ Արմեն Չարչյանը ձերբակալվել էր ընտրությունների նախօրեին՝ աշխատակիցների վրա ճնշում գործադրելու կասկածով։

Առաջին ատյանի դատարանը բավարարել էր մեղադրողների միջնորդությունն ու Չարչյանի նկատմամբ սահմանել էր մեկամսյա կալանքի որոշում։

Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նրան ենթարկել են սրտի ստենդավորման, այժմ նա գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Արմեն Չարչյանի բազմաթիվ աջակիցներ, «Հայաստան» դաշինքի անդամներ այս պահին հավաքվել են դատարանի շենքի առջեւ՝ ի նշան զորակցության։