կարևոր
4291 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-06 21:45

Ստեփանակերտից Գանձասար և Ամարասի վանական համալիրներ. Արցախի զբոսաշրջային ավտոբուսների երթևեկության ժամանակացույցը

Ստեփանակերտից Գանձասար և Ամարասի վանական համալիրներ. Արցախի զբոսաշրջային ավտոբուսների երթևեկության ժամանակացույցը

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչությունը սույն թվականի հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 22-ը Tourist-Bus ծրագրի շրջանակում կմեկնարկի ուղևորափոխադրումների կազմակերպումը՝ Նիկոլ Դումանի տուն-թանգարան-Գանձասար և Ամարասի վանական համալիր ուղղություններով: Այս մասին հայտնում են ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությունից։

«Ուղևորափոխադրումները կիրականացվեն յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից, ժամը 10:00-ին:

Տոմսերը կարող եք ձեռք բերել զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնից (տոմսի արժեքը՝ 500 դրամ):

Մանրամասների համար դիմել Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն:

Հեռախոս՝ 047 94 29 74»։