կարևոր
2143 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-06 13:22

Ակնկալում ենք, որ ՍԴ-ն կկարողանա իր մեջ ուժ գտնել, գնահատել ներկայացված ապացույցները և կայացնել երեք որոշումներից որևէ մեկը․ Արծվիկ Մինասյան

Ակնկալում ենք, որ ՍԴ-ն կկարողանա իր մեջ ուժ գտնել, գնահատել ներկայացված ապացույցները և կայացնել երեք որոշումներից որևէ մեկը․ Արծվիկ Մինասյան

Հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրություններում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբային խախտումներ, որոնք չեն կարող արտացոլել հասարակության ընտրության իրական պատկերը։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով «Հայաստան» դաշինքի՝ ՍԴ-ին ուղղված դիմումին, որով դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները։

«Մենք այս պահին կարող ենք արձանագրել, որ իշխող ուժը բոլոր խախտումները հատուկ դիտավորությամբ կազմակերպելու միջոցով փորձել է իշխանության զավթման գործողություն իրականացնել։ Սա ոչ միայն որակական, նաև քաղաքական գնահատումների հարց է, և ՍԴ-ին ներկայացված մեծածավալ բողոքը հիմնված է հենց այս երկու ուղղությունների վրա։ Ակնկալում ենք, որ ՍԴ-ն կկարողանա իր մեջ ուժ գտնել, գնահատել ներկայացված ապացույցները, փաստերը և կայացնել երեք որոշումներից որևէ մեկը (անվավեր ճանաչել արդյունքները, անվավեր ճանաչել և նշանակել 2-րդ փուլ, սահմանել մանդատների բաշխման կարգ-խմբ.)»,-ասաց նա։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ Սահմանադրական դատարանից ակնկալում են, որ 15-օրյա ժամկետում, որն ունի իր որոշումը կայացնելու համար, կկարողանա իր մեջ ուժ գտնել գնահատել ներակայացված ապացույցները և կայացնել ճշգրիտ որոշում։

«Կներկայացվի նաև տեղեկություն կրկնաքվեարկությունների, նյութական ռեսուրսները մասսայական օգտագործելով, ըստ էության՝ պետական մակարդակով ընտրակաշառք բաժանելու միջոցով ընտրության արդյունքները խեղաթյուրելուն ուղղված քայլերը»,-ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ ՍԴ-ն կներգրավի նաև մի շարք պետական մարմինների, որոնք պարտավոր էին կանխել խախտումները, բայց քայլեր չեն ձենարկել։