կարևոր
2773 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-05 21:49

«Դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված Ֆրանսիայում սպասվում է կորոնավիրուսի 4-րդ ալիքը

«Դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված Ֆրանսիայում սպասվում է կորոնավիրուսի 4-րդ ալիքը

Ֆրանսիայում COVID-19-ի «դելտա» շտամի լայն տարածմամբ պայմանավորված, կորոնավիրուսի 4-րդ ալիքը սպասվում է հուլիսի վերջին: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչ Գաբրիել Ատալը:

«Նախորդ շաբաթ նկատվում է, որ համավարակը նոր թափ է ստանում: Մենք տեսանք, որ Միացյալ Թագավորությունում առաջին անհանգստացնող նշաններից հետո ալիքի զգալի բարձրացում եղավ: Մենք այդ անհանգստացնող նշանները տեսնում ենք մեր երկրում»,-նշել է նա:

Ֆրանսիայի իշխանությունները հայտնում են, որ բնակչության շրջանում պատվաստումների գործընթացը ցանկալի մակարդակի վրա չէ: Պատվաստման ամբողջական կուրսն անցել է բնակչության 36 տոկոսը: