կարևոր
1708 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-05 20:47

Արմավիրում ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Արմավիրում ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 14:20-ի սահմաններում Արմավիրի մարզից դեպի Հացիկ գյուղ տանող կամրջի մոտ բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վարած «Ford Transit» մակնիշի և 69-ամյա Վանուշ Հովհաննիսյանի վարած «ВАЗ 2107» մակնիշի ավտոմեքենաները։ 

Բախման հետևանքով  «ВАЗ 2107»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 07-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 58-ամյա Եկատերինա Գոնչարովան և 35-ամյա Գայանե Տոնոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն: