կարևոր
2113 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-05 20:27

Բաքվի դատարանում այսօր հայ ռազմագերիների հերթական խմբի շինծու մեղադրանքներով դատալսումներն էին անցկացվում

Բաքվի դատարանում այսօր հայ ռազմագերիների հերթական խմբի շինծու մեղադրանքներով դատալսումներն էին անցկացվում

Բաքվի դատարանում հունիսի 5-ին հայ ռազմագերիների հերթական խմբի շինծու մեղադրանքներով դատալսումներն էին անցկացվում:

13 հայ զինվորի առաջադրվել է միևնույն կեղծ մեղադրանքը՝ «ապօրինի զենք, զինամթերքի ձեռք բերում», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում», «ահաբեկչություն»:

Նրանց սպառնում է 14-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն ավարտել էր շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 14 հայ ռազմագերու դատավարությունը: Դատավարության ժամանակ հրապարակվել է դատավճիռը, ըստ որի՝ Հրաչ Արզումանի Ավագյանն ու Գեղամ Սամվելի Սերոբյանն ազատազրկվել են 4 տարի, իսկ մնացածը ՝ 6 ամիս ժամկետով։

Դատավճռի հրապարակումից հետո՝ հուլիսի 3-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել Ադրբեջանի կողմից գերեվարված 15 հայ գերի։  Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Հադրութի  և Քաշաթաղի շրջանների շուրջ 92 000 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզները: