12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Հայաստանի հյուսիսային հարեւան երկրում լարված իրավիճակ է:
Մայրաքաղաք Թբիլիսիում այսօր բախումներով ուղեկցվող բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը նվիրված «Հպարտության շքերթի» դեմ:
Սեռական փոքրամասնությունների այս միջոցառմանը դեմ հանդես եկող պահպանողական, ծայրահեղական խմբերը ներխուժել են Tbilisi Pride-ի գրասենյակ, հանել պատշգամբից կախված ԼԳԲՏ դրոշն ու ծածանել Վրաստանի դրոշը:
Կենտրոնական՝ Ռուսթավելի պողոտայում նախանշված «Արժանապատվության երթը» խափանելու համար՝ ազգայնականները փակել են պողոտան, Վրաստանի խորհրդարանի շենքիցէլ իջեցրել Եվրամիության դրոշը: Հաղորդվում է, որ ցուցարարները ագրեսիվ էին տրամադրված ակցիան լուսաբանող լրագրողների նկատմամբ:
Rustavi 2-ի տվյալներով՝ 15 լրագրող է տուժել: Ոստիկանները բերման են ենթարկել մի քանի ցուցարարի:
Ի վերջո, Tbilisi Pride-ի կազմակերպիչները հայտարարել են, որ հաշվի առնելով մայրաքաղաքում ստեղծված իրավիճակը, հետաձգում են Ռուսթավելիում ծրագրած «Արժանապատվության երթը»:
Հատկանշական է, որ երթին հրապարակավ դեմ է արտահայտվել նաեւ Վրաստանի վարչապետը: Իրակլի Ղարիբաշվիլին նպատակահարմար չի գտնում այս միջոցառման անցկացումը Ռուսթավելի պողոտայում, քանի որքաղաքացիական առճակատման վտանգ է տեսնում: Վարչապետը կազմակերպիչներին կոչ է արել գտնել այլընտրանքային տարբերակներ:
Տեսանյութը՝ այստեղ։