կարևոր
1060 դիտում, 3 ամիս առաջ - 2021-07-05 19:36

ՀՅԴ երիտասարդականի անդամները՝ Արցախի համար

ՀՅԴ երիտասարդականի անդամները՝ Արցախի համար

44-օրյա պատերազմից հետո Արցախի բնակիչների առաջնահերթ կարիքները հոգալու համար ստեղծվել էր «Artsakh aid mission» կազմակերպությունը: Կազմակերպության միջոցով ՀՅԴ ԱՄՆ երիտասարդական միության անդամներ Ռազմիկ Մաքասճյանը Սան Ֆրանցիսկոյից և Արամ Փառնակյանը Նյու Յորքից Արցախում իրագործում են տարբեր սոցիալական ծրագրեր:

«Artsakh aid mission»-ի միջոցով հավաքագրված գումարներով տեղահանված բնակիչների համար կեցաղային տեխնիկա են ձեռք բերում, ավերված բնակարաններ են վերականգնում, աջակցում փոքր բիզնես-նախագծերի, դրամական օգնություն ցուցաբերում զոհված և վիրավորում ստացած անձանց ընտանիքներին:

Անցած տարվա հունվարին մի շարք ծրագրեր իրագործելուց հետո, ամռանը նորից Արցախում են: «Մենք որոշել էինք ամռանը նորից գալ և խոստմանը համատարիմ եկել ենք: Պատերազմից անմիջապես հետո շատ ավելի տխուր էր իրավիճակը և շատ մարդիկ չկային, հիմա կյանքը Ստեփանակերտում կյանքը վերականգնվում է: Մենք էլ ինչով կարող ենք աջակցում ենք, որպեսզի արցախցիներն այստեղ մնան»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Ռազմիկ Մաքասճյանը:

Արամ Փասռնակյանի խոսքով էլ՝ յուրաքանչյուր սփյուռքահայ պետք է գա Հայաստան, մանավանդ Արցախ և իր աչքերով տեսնի իրավիճակը:

Երիտասարդները նպատակ ունեն շարունակելու Արցախի աջակցության աշխատանքները: