կարևոր
1651 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-05 13:56

Մեր երկրի Մայր օրենքում ամրագրված արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են. ՀՀ ՄԻՊ

Մեր երկրի Մայր օրենքում ամրագրված արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են. ՀՀ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ․

«Սիրելի´ հայրենակիցներ,

Հանրային իշխանության սահմանափակումների իրական թելադրողները ձեր իրավունքներն ու ազատություններն են:

Հանրային իշխանության պաշտոնյաները պարտավոր են ղեկավարվել ձեր առօրյա հոգսերի օրակարգով, հարգել և պաշտպանել ձեր իրավունքներն ու ազատությունները:

Նրանց բոլոր նախաձեռնությունների, արարքների հիմքում պետք է լինեն իրավունքի գերակայությունն ու մարդու իրավունքները: Ցանկացած այլ բան անընդունելի է, պարզապես անկեղծ չէ:

Հենց այս իրական արժեքներն է ամրագրել ՀՀ Սահմանադրությունը` մեր երկրի Մայր օրենքը: Այդ արժեքները մեր ամուր պետականության հիմքերից են:

Շնորհավորում եմ հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով»: