Հորդառատ անձրևների հետևանքով Սոչիի Խերոտա և Մացեստա գետերում ջրի մակարդակը բարձրացել է: Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը բնակիչներին հորդորել է պատրաստվել հնարավոր տարհանմանը և հավաքել անհրաժեշտ իրերը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Սոչիի Ադլերի և Խոստինսկի շրջաններում շարունակական հորդառատ անձրևների հետևանքով Խերոտա և Մացեստա գետերի ջրի մակարդակի խիստ բարձրացում է նկատվել։ Բնակիչներին տեղեկացվել է հնարավոր ջրհեղեղների մասին: Բնակիչներին հորդորում ենք հանգստություն պահպանել, հավաքել փաստաթղթերն ու առաջին անհրաժեշտության իրերը՝ իրավիճակից դրդված տարհանման անհրաժեշտության դեպքում», - ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում բնակչությանն օգնելու նպատակով հերթապահում են «Կուբան ՍՊԱՍ»-ի և «Սոչիի փրկարար ծառայության» անձնակազմերը: