կարևոր
1198 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-05 11:02

Սյունիքի Սրտաձև կոչվող լճում լողալիս տղամարդը ջրահեղձ է եղել

Սյունիքի Սրտաձև կոչվող լճում լողալիս տղամարդը ջրահեղձ է եղել

Հուլիսի 5-ին, ժամը 06։10-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։ Այս մասին տեղե կացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։

Ըստ պաշտոնական տեղեկատվության,  այսօր ժամը 10։02-ին ջրափրկարարները ջրից դուրս են բերել Գ․ Տ․-ի (ծնված 1991 թ․) դին։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրափրկարարական ջոկատը։

Պարզվել է, որ Գ․ Տ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։

Որոնողական աշխատանքները դադարեցվել են մթության պատճառով։