կարևոր
5602 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-05 09:13

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղի ունեցած պայթյունին հաջորդել է երկրաշարժը. պայթյունի պատճառը՝ հրաբխի ժայթքումն է

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում տեղի ունեցած պայթյունին հաջորդել է երկրաշարժը. պայթյունի պատճառը՝ հրաբխի ժայթքումն է

Կասպից ծովի ադրբեջանական հատվածում պայթյունի պատճառն, ըստ մասնագետների նախնական վարկածի, հրաբխի ժայթքումն է: Այս մասին հայտնել է այդ երկրի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը: 

«Մասնագետների նախնական վարկածի համաձայն ՝ պայթյունի պատճառը հրաբխի ժայթքումն է»,- ասված է գերատեսչության կողմից տարածված հայտարարության տեքստում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք հզոր պայթյուն է որոտացել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում: Պայթյունը տեղի է ունեցել «Ումիդ» գազահանքավայրում, որը գտնվում է Բաքվից 75 կմ հեռավորությամբ՝ 170 կմ խորության վրա:

Ի դեպ հուլիսի 4-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 20.52-ին, երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Բեյլագանի շրջանում (Փայտակարան): Երկրաշարժի օջախը գտնվել է 16 կիլոմետր խորության վրա։