կարևոր
3787 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-04 21:31

Ղարաբաղը մերն է թե՞ ձերը. միջադեպ Բաթումիում

Ղարաբաղը մերն է թե՞ ձերը. միջադեպ Բաթումիում

Բաթումիում  հուլիսի 3-ին, Ախալքալաքի Գոման գյուղի բնակիչներից մեկին դանակահարել են միջադեպի ընթացքում: Անչափահաս, տասներորդ դասարանցի Մարտունիկ Ուստյանը վնասվածք է ստացել որովայնի հատվածում,  ծանր առողջական վիճակով տեղափոխվել է հիվանդանոց ու վիրահատվել: Այս պահին անչափահասի վիճակը կայուն է: Լուրը հաղորդում է aliq.ge կայքը: 

Ըստ Ախալքալաքի բնակիչների՝ Բաթումիում ազգությամբ հայերին մոտեցել են վանկարկելով՝ «Ղարաբաղը մերն է, թե՞ ձերը», հավանաբար՝ ազգությամբ ադրբեջանցիներ: Գոմանի բնակիչների խոսքով, տեղի ունեցածի ընթացքում միջամտել է նաև ոստիկան, ով ևս վնասվել ու տեղափոխվել է հիվանդանոց: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն,Գոմանցի անչափահասին դանակահարելու համար, բերման է ենթարկվել մեկ անձ:

Ալիք Մեդիան փորձեց մանրամասներ պարզել Վրաստանի Ներքին գործերի նախարարությունից, սակայն, վերջիններս հրաժարվեցին մեզ պաշտոնական տեղեկություն փոխանցել: