կարևոր
5071 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-04 17:35

Դժբախտ պատահար Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա ջրվեժում. 30-ամյա երիտասարդ է խեղդվել. ԱԻՆ

Դժբախտ պատահար Սյունիքի մարզի Լիճք գյուղի մոտակա ջրվեժում. 30-ամյա երիտասարդ է խեղդվել. ԱԻՆ

Հուլիսի 4-ին, ժամը 11։35-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  Լիճք գյուղի մոտակա ջրվեժում տեղի է ունեցել ջրահեղձում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը։

Պարզվել է, որ Գ․ Փ․-ն (ծնված 1991 թ․) Սրտաձև կոչվող լճում լողալիս ջրահեղձ է եղել․ նրան օգնության հասած Ն․ Մ․-ն (ծնված 1991 թ․) և Ն․ Հ․-ն (ծնված 1994 թ․) ջրից դուրս են բերվել տեղի ուժերով․ տուժածներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։