Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերը շարունակում են աճել. հերթական հակառեկորդն է գրանցվել:
Վերջին 24 ժամում գրանցվել է 25 142 նոր դեպք, ինչը հունվարի 2-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Վարակվածների մոտ 14 տոկոսի մոտ կլինիկական ախտանշաններ չկան: Մեկ օրում մահացել է 663 հիվանդ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում հիվանդությունից մահացել է 4643 մարդ:
Սա համաճարակի ամբողջ ժամանակահատվածի համար նոր՝ առավելագույն ցուցանիշ է: