կարևոր
2572 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-04 15:15

Գյումրիում նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ. կատարվում է նախաքննություն

Գյումրիում նորածնին լքելու փաստով հարուցվել է քրեական գործ. կատարվում է նախաքննություն

 Գյումրու Ավտոկայան թաղամասի Շահումյան փողոցում նորածնին լքելու փաստով՝ Մոր կողմից նորածին երեխայի սպանությունը, որը ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով հոդվածով, հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն: Տեղեկությունը հայտնել է Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանը։

Հիշեցնենք. Գյումրու Ավտոկայան թաղամասում, պարիսպներից մեկի տակ հուլիսի 3-ին թողել էին մի քանի ժամ առաջ ծնված նորածին տղա երեխայի։ Երեխային նկատել է  պատահական մի անցորդ։ Նա լսել էր երեխայի ձայնը, մոտեցել ու տեսել, որ շարժվում է ու անմիջապես ահազանգել էր ոստիկանություն եւ շտապ օգնություն։

Ժամը 10։30-ի սահմաններում նորածինը շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։ Նրա քաշը 3 կգ 100 գրամ է, հասակը`51 սմ: