կարևոր
2395 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-04 14:59

Աշխարհում անոմալ շոգ եղանակներ են արձանագրվում. տապից մահվան դեպքերի թիվն ավելացել է

Աշխարհում անոմալ շոգ եղանակներ են  արձանագրվում. տապից մահվան դեպքերի թիվն ավելացել է

Անոմալ շոգ եղանակն անակնկալի է բերել աշխարհի մի շարք երկրների բնակիչներին: Մասնավորապես Կանադայում՝ Բրիտանական Կոլումբիա նահանգում, վերջին մեկ շաբաթում արձանագրվել է աննախադեպ 49,50 աստիճան շոգ. գրանցվել է տապից մահվան ավելի քան 700 դեպք: Ըստ նահանգի գլխավոր դատաբժշկագետ Լիզա Լապոյտի՝ հունիսի 25-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում, արձանագրվել է արևահարվելուց մահացության 719 դեպք: Սա 3 անգամ գերազանցում է տապից մահացության ամենամյա ցուցանիշը:

Հաղորդվում է, որ Լիտտոն ավանում գրանցվել է աննախադեպ տապ, որի հետևանքով բռնկված հրդեհի ճարակ են դարձել բնակավայրի գրեթե բոլոր տները:  

Չորս մարդ էլ զոհվել Կիպրոսի Հանրապետության պատմության մեջ գրանցված ամենամասշտաբային անտառային հրդեհի արդյունքում: 

Ի դեպ նշենք, որ Հայաստանում եւս բարձր ջերմային ֆոնը դեռ կպահպանվի: Հուլիսի 3-ից  8-ն ընկած ժամանակահատվածում, մասնավորապես՝  Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: