կարևոր
1828 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-04 14:30

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռ է կործանվել, զոհերի թիվը շարունակում է աճել

Ֆիլիպիններում  ռազմական ինքնաթիռ է կործանվել, զոհերի թիվը շարունակում է աճել

Ֆիլիպիններում վայրէջքի ժամանակ կործանվել է Ս-130 ռազմական ինքնաթիռը, որում եղել  է 85 մարդ: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ առնվազն 40 ուղեւորի հաջողվել է փրկվել: Զոհվել է առնվազն 45 մարդ, սակայն թիվը կարող է ավելանալ: 

Հաղորդվում է, որ  ինքնաթիռը չի կարողացել հայտնվել թռիչքուղու վրա եւ բռնկվել է:

«Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, մենք աղոթում ենք կյանքերի փրկության համար»,-նշել է այդ երկրի զինված ուժերի գեներալ Սիրիլիտո Սոբեխանը։

Նշենք, որ աղետը տեղի է ունեցել Սուլու նահանգի Հոլո կղզում: