կարևոր
4165 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-04 13:53

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին պատժում են Տավուշի մարզից թշնամուն տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար. Արթուր Ղազինյան

Գեներալ Գրիգորի Խաչատուրովին պատժում են Տավուշի մարզից թշնամուն տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար. Արթուր Ղազինյան

«Գեներալ Գրիգորի Խաչատուրովի հետ պայմանագիրը որոշել են չերկարացնել, զորացրում են, պատժում են ու մեկուսացնում»,- այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի անդամ, «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը: Նրա գրառման համաձայն՝ պատժում են ադրբեջանական ազդեցության գործակալի հրաժարականը պահանջելու համար, Տավուշի մարզից թշնամուն Հայկական տարածքներ հանձնելու հրամանը չկատարելու համար:

«Եթե մինչ օրս Տավուշի մարզում չեք հանդիպում «բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակին և ճանապարհին չեք տեսնում ադրբեջանական զինվորներին, ապա դրա համար պարտական եք այս տաղանդավոր զինվորական և իսկական Հայ մարդուն:

Ինչ ասեմ, վայելեք ձեր ընտրությունն ու ադրբեջանական պողպատը . . .»,- գրել է նա: