կարևոր
1582 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-04 12:31

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Հուլիսի 3-ին, ժամը 23:00-ի սահմաններում մայրաքաղաքի Գ. Հասրաթյան փողոցում՝ «Շիրակ»  թոնրատան հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչ, 65-ամյա Աշոտ Սարիբեկյանի վարած Renault Logan մակնիշի,  Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 27-ամյա Էդիկ Ավագյանի վարած Toyota-ն և Երևանի բնակիչ, 26-ամյա Գրիգոր Աբաջյանի վարորդի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ըստ shamshyan.com կայքի՝ վթարի հետևանքով Գ. Աբաջյանն ու նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 31-մյա Հակոբ Աբաջյանը մարմնական վնասածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Նրանք հարազատ եղբայրներ են:  Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: