Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի շրջանակներում միմյանց դեմ մրցեցին Ուկրաինայի և Անգլիայի հավաքականները:
Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կայացած խաղի հենց մեկնարկում Անգլիան օգտագործեց իր հնարավորությունը: Մրցակցի տուգանային հրապարակում արագ կողմնորոշվեց Հարի Քեյնը և 4-րդ րոպեին գրավեց Ուկրաինայի դարպասը: Առաջին խաղեկեսի մնացած րոպեներին Ուկրաինան հիմնականում պաշտպանվում էր և հազվագյուտ արագ հակագրոհում: Թիմերը հանգստի գնացին անգլիացիների նվազագույն առավելությամբ:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում 4 րոպեի ընթացքում Անգլիան խփեց երկու գնդակ` դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Մաքգուաերը: Ուկրաինան հիմնականում փակված էր սեփական խաղադաշտում, իսկ անգլիացիները ունեցած առավելությունը գոլի վերածեցին 63-րդ րոպեին: Աչքի ընկավ Հենդերսոնը:
Ի վերջո Անգլիան հաղթեց 0-4 հաշվով:
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում հուլիսի 7-ին Անգլիան Լոնդոնում կմրցի Դանիայի հետ: