կարևոր
2365 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-03 17:49

Քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Քամու հետևանքով ծառն ընկել է կայանած ավտոմեքենաների վրա

Հուլիսի 3-ին, ժամը 10:55-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի գյուղում քամու հետևանքով ծառն ընկել է 2-րդ փողոցի տներից մեկի և մոտակայքում կայանած ավտոմեքենաների վրա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ծառն ընկել և վնասվել է «VAZ-2106» և «VAZ-2107» մակնիշների ավտոմեքենաները և մեկ էլեկտրական սյուն։

Փրկարարները մասնատել և հեռացրել են ծառը։