կարևոր
2308 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-03 14:38

ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարության հետ քննարկել է հայ ռազմագերիների արձակման հարցը

ԱՄՆ կոնգրեսականը պետքարտուղարության հետ քննարկել է հայ ռազմագերիների արձակման հարցը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման թեմայով քննարկում է ունեցել ԱՄՆ կառավարության պաշտոնյաների հետ: Այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոկում։

«Այսօր արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղարության ու պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որի ընթացքում քննարկել ենք Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ամրապնդման ուղիների թեման:

Խոսել ենք նաև ադրբեջանական գերությունից հայ ռազմագերիների ազատ արձակման և սահմանային ճգնաժամի հանգուցալուծման գործում Միացյալ Նահանգների դերակատարման կարևորության մասին»,- գրել է Ֆրենկ Փալոունը: