կարևոր
2095 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-03 12:05

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում  ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին. Ստանիսլավ  Զաս

Հայաստանի հարավում իրավիճակի սրումը` Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատման հետ կապված, «սահմանային միջադեպ» է եւ չի համապատասխանում ՀԱՊԿ հավաքական պաշտպանության կանոնադրության դրույթներին: Այս մասին լրագրողներին ասել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը: Ստանիսլավ Զասի խոսքով՝ պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն ագրեսիայի, անդամ երկրներից մեկի վրա հարձակման դեպքում:

«Այստեղ գործ ունենք, փաստորեն, սահմանային միջադեպի հետ: Փառք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծել, եւ մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»,-ասել է նա:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի գնահատմամբ` հակամարտության սրացում չկա, իսկ առջեւում շատ աշխատանք կա սահմանների խնդրի լուծման հարցով, բոլոր վիճահարույց հարցերը պետք է լուծվեն բանակցությունների սեղանի շուրջ:

Նա տեղեկացրել է, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի մայիսյան դիմումից հետո խորհրդակցություններ է անցկացրել երկրի սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ, կազմակերպությունը մշտադիտարկում է իրավիճակը Հայաստանի հարավում:

Հիշեցնենք, որ արդեն գրեթե երկու ամիս է թշնամին ներխուժել է Հայաստանի տարածք: