կարևոր
2116 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-03 09:06

Այսօր հուլիսի 3-ն է․ 1992 թ. այս օրը զոհվել է Դուշման Վարդանը՝ Արցախյան ազատամարտի հերոս

Այսօր հուլիսի 3-ն է․ 1992 թ. այս օրը զոհվել է Դուշման Վարդանը՝ Արցախյան ազատամարտի հերոս

Հուլիսի 3-ը տարվա 184-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 181։

  • 1890 թ. - Այդահոն դարձավ ԱՄՆ-ի 43-րդ նահանգը:
  • 1962 թ. - մահացել է Հակոբ Մելքումյանը՝ հայազգի խորհրդային ռազմական գործիչ, Էնվեր փաշայի և նրա գլխավորած հրոսակախմբի ոչնչացման համար (1922 թ. ամառ) ստացել է Կարմիր դրոշի շքանշան :
  • 1971 թ. - ծնվել է Ջուլիան Ասանժը՝ ավստրալացի հրատարակիչ և համացանցային ակտիվիստ: Ճանաչում է ձեռք բերել որպես ՎիքիԼիքսի՝ համացանցային բացահայտման կայքի խոսնակ և գլխավոր խմբագիր:
  • 1988 թ. - ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Vincennes ռազմական նավը հրթիռ արձակեց իրանական մարդատար ինքնաթիռի վրա, ինչի արդյունքում զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 290 մարդիկ:
  • 1992 թ. - զոհվեց Դուշմանը՝ (Վարդան Ստեփանյան), Արցախյան ազատամարտի հերոս։
  • 1992 թ. - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դարձավ ՖԻՖԱ-ի անդամ։
  • 1994 թ. - Բաքվի մետրոպոլիտենում իրականացվեց ահաբեկչական գործողության, ռումբի պայթյունի հետևանքով զոհվեց 13 մարդ, 58-ը ստացան տարբեր աստիճանի վնասվածքներ։
  • 1996 թ. - Բորիս Ելցինը երկրորդ անգամ ընտրվեց Ռուսաստանի նախագահ։