կարևոր
2263 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 23:55

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով


Հուլիսի 2-7-ն Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:


Հանրապետության տարածքում հուլիսի 3-ին առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 3-4-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, 5-7-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևանում հուլիսի 3-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20 մ/վ: Գիշերը կդիտվի +23, ցերեկը՝ +39, երեկոյան՝ +36 աստիճան ջերմություն։