կարևոր
2701 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 23:17

Եվրո-2020. Իսպանիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Եվրո-2020. Իսպանիան հաղթեց Շվեյցարիային և դուրս եկավ կիսաեզրափակիչ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում Սանկտ-Պետերբուրգում Շվեյցարիան մրցեց Իսպանիայի հետ:

Հանդիպման մեկնարկից ընդամենը 8 րոպե անց խաղի հաշիվը բացված էր: Շվեյցարացիների կազմում ինքնագոլի հեղինակ դարձավ Զաքարին: Առաջին կեսում իսպանացիներն տարածքային առավելություն ունեին: Ի վերջո թիմերն ընդմիջման գնացին «կարմիր ֆուրիա»-ի նվազագույն առավելությամբ: 

Երկրորդ կեսի մեկնարկում Շվեյցարիան միանգամից օգտագործեց իր հնարավորությունը: 68-րդ րոպեին դիպուկ հարվածով աչքի ընկավ Շաքիրին: Բաց թողած գնդակից հետո իսպանացիները ձգտեցին նորից գրավել մրցակցի դարպասը, սակայն անհաջող: Հանդիպման 77-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվեց Ռեմո Ֆյուլերը: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:

Լրացուցիչ առաջին կեսում անթերի գործեց Շվեյցարիայի դարպասապահը` Զոմերը: Այս խաղում որոշիչ եղավ հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարը, որտեղ առավել դիպուկ էին իսպանացիները:

11 մետրանոց հարվածներով 3-1 հաղթեց Իսպանիան։

Կիսաեզրափակիչում Իսպանիան կմրցի Բելգիա-Իտալիայի զույգի հաղթողի հետ: Այդ խաղը կկայանա հուլիսի 6-ին: