կարևոր
1960 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-02 21:00

Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 31-ից. Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա

Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները կմեկնարկեն հուլիսի 31-ից. Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա

Գերմանական ամենահայտնի ավիաընկերություններից Condor Airlines-ը մտնում է հայկական շուկա։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Նշվում է, որ Երևան-Ֆրանկֆուրտ-Երևան ուղիղ կանոնավոր չվերթները կմեկնարկեն շաբաթական մեկ անգամ հուլիսի 31-ից սկսած։

Տարեկան 7 միլիոն ուղևոր թռնում է Condor Airlines ընկերության ավիաուղիներով։