Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյլին հուլիսի 6-9-ին կայցելի Հայաստան, Ադրբեջան և Վրաստան:
Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան էջում: «Անհամբեր սպասում եմ Հարավային Կովկաս՝ Վրաստան, Ադրբեջան և Հայաստան, իմ այցին: Կներկայացնեմ Արևելյան գործընկերության տարածաշրջանի համար տնտեսական և ներդրումային ծրագիրը: Կքննարկեմ նաև երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերն ու կորոնավիրուսի դեմ պայքարը»,-գրել է նա:
#EasternPartnership: Today we’re putting forward an ambitious Economic and Investment Plan that will through mobilisation of around €17 billion in investments help stimulate jobs&growth+bring prosperity to the region. The Plan includes country flagships for all Eastern Partners. pic.twitter.com/Z8VTjVUash
— Oliver Varhelyi (@OliverVarhelyi) July 2, 2021