12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
«Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի ղեկավար Հայկուհի Մինասյանը հայտնում է, որ օրեր առաջ դիմել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին խնդրանքով ժամանակավոր տեղափոխել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության ամբիոնը այլ հատված, առկա տարածքը հիմնանորոգելու/վերազինելու և ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկելու խնդրանքով: Այս մասին զրուցել է նաև վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ, առաջարկել ժամանակավոր զբաղեցնել Զինվորի Տան լավագույն կահավորված սենյակները, այդ թվում Լեոնիդ Ազգալդյանի անվան գրադարանի տարածքը:
«Վիրավոր զինվորները չեն կարող բուժվել վթարային հատվածներ ունեցող, իրենց անհարմար և ոչ վայել պայմաններում: Այդ իսկ պատճառով օրեր առաջ դիմել եմ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին խնդրանքով ժամանակավոր տեղափոխել Զինվորի Տանը տեղակայված միկրովիրաբուժության ամբիոնը այլ հատված, առկա տարածքը հիմնանորոգելու/վերազինելու և ապա կրկին նույն նշանակությամբ, նույն անձնակազմով գործարկելու խնդրանքով: Այս մասին զրուցել եմ նաև վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ, առաջարկել եմ ժամանակավոր զբաղեցնել Զինվորի Տան լավագույն կահավորված սենյակները, այդ թվում Լեոնիդ Ազգալդյանի անվան գրադարանի տարածքը: Հայտնել եմ պատրաստակամություն՝ վերանորոգվող հատվածը, ձեռքբերվող սարքավորումները և բաժանմունքի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր հարցերը քննարկել և իրականացնել համաձայն բժշկի կարծիքի: Այս ամենից հետո որոշ լրատվամիջոցներ և անհայտ անձանց կողմից ուղղորդվող անձիք հրապարակում են տեղեկատվություն, թե բժշկին հանում են իր տարածքից և փորձում են քաղաքական երանգ տալ:
Բժշկի հետ խոսել եմ ես, պայմանավորվել եմ ես: Զինվորների անվտանգությունը և բարեկեցիկ պայմանները, այո՛, ամեն ինչից առավել եմ կարևորում: Շուտով կունենանք նոր իրողություն»-գրել է Հայկուհի Մինասյանը