16.08.2022
|
||
---|---|---|
USD | 406.09 -0.10 | |
GBP | 488.16 -2.80 | |
EUR | 411.41 -2.90 | |
GEL | 145.81 +1.52 | |
RUB | 6.62 +0.02 |
Առինջ համայնքից բնակիչներին տեղեկացնում են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման․
« «Վեոլիա Ջուր» ընկերության հերթական անգործության պատճառով այսօր մեր համայնքի բնակիչները նկատել են, որ խմելու ջուրը պղտոր է և ենթակա չէ օգտագործման: Ուստի խնդրում ենք մեր համայնքի բնակիչներին չօգտագործել խմելու ջուրը մինչ խնդրի կարգավորումը»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, նմանատիպ դեպք է գրանցվել նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Մի քանի բնակիչներից ահազանգ է եղել այն մասին, որ այսօր առավոտվանից ծորակի ջուրը պղտոր է կամ ժանգագույն: Ապահովության համար վարչական շրջանի ղեկավարի հրահանգով կասեցվել են վարչական շրջանի մանկապարտեզների աշխատանքները: