կարևոր
2164 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-02 15:27

Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ

Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ

Այսօր ժամը՝ 15։00-ին Արմեն Չարչյանի գործով հայտարարվելու է նախաքննության ավարտ։ Այսինքն՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է գործն ավարտել և այն ուղղարկել դատարան։ Այս մասին հայտնում են Արմեն Չարչյանի պաշտպաններ Էրիկ Ալեքսանյանն ու Արամ Վարդևանյանը։

«Կարծում ենք, որ նման պայմաններում ակնհայտ է դառնում, որ այլևս որևէ կերպ չի կարող խոսաք գնալ քննությանը խոչընդոտելու կալանավորման հիմքի գոյության մասին/թեև այն ի սկզբանե չի էլ եղել/, քանզի ըստ վարույթն իրականացնող մարմնի՝ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են, հատկապես բոլոր վկաները հարցաքննվել են, հետևաբար պարզ տրամաբանությունը հուշում է, որ վկաների վրա ազդեցություն գործադրելու հիմքն ի սպառ բացակայում է։ Առնվազն այս հարցի համատեքստում Արմեն Չարչյանն այլևս չի կարող շարունակաբար գտնվել անազատության մեջ»,– ասված է պաշտպանների տարածած հաղորդագրության մեջ։