կարևոր
1558 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-02 15:09

ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

ԳԹԿ-ն հաստատել է միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2021 թվականի միասնական քննությունների երկրորդ փուլի օրերը` ըստ առարկաների:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը տեղեկացնում է, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի քննությունը տեղի կունենա հուլիսի 3-ին, «Օտար լեզուներ»-ը՝ հուլիսի 4-ին, «Քիմիա», «Ռուսաց լեզու» առարկաներից՝ հուլիսի 5-ին, «Մաթեմատիկա» հուլիսի 6-ին, «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից՝ հուլիսի 7-ին, իսկ «Հայոց պատմություն», «Ֆիզիկա» առարկաներից քննությունը կկայանա հուլիսի 8-ին: